Հոկտեմբերի 18-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

18 հոկտեմբեր,  2025            

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 08:00-ին Հանրապետության հրապարակի Աբովյան-Ամիրյան հատվածից կմեկնեն Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայր, որտեղ ժամը 11։00-15։00-ը տեղի կունենա «Լեռնային ուղեկցորդների և զբոսավարների հայկական ասոցիացիա»-ի (ArmMGA) կողմից կազմակերպվող Sky Race Teghenis (Skyrunning) լեռնային վազքի Հայաստանի բաց առաջնությունը։ Առաջնությանը կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր սպորտային տվյալներ ունեցող սիրողական և պրոֆեսիոնալ մարզիկներ, արագընթաց վերելքների սիրահար լեռնագնացներ և արշավականներ։ Լեռնային ուղեկցորդների և զբոսավարների հայկական ասոցիացիան այս առաջնությունն անցկացնելու է Ապարանի Եղիպատրուշ գյուղից (2030մ) դեպի Թեղենիս լեռան գագաթ (2851մ) տանող 5 կմ տարածությամբ և 820 մ հարաբերական բարձրությամբ երթուղով։ Մրցավազքը ստացել է ITRA (International Trail Running Association-Միջազգային լեռնային վազքի ասոցիացիա) սերտիֆիկացում և ներառված է Հայաստանի թրեյլռանինգի ազգային լիգայի մեջ։ + 374 93 848 666, +374 94 199 308: 

Ժամը 10:30-ին «Կամար» բիզնես կենտրոնում (Վազգեն Սարգսյան 2) կանցկացվի «London Eye» միջազգային ուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվող «Միջազգային կրթական էքսպո 2025»-ը (World Education Fair 2025), որը հնարավորություն կտա ծանոթանալու աշխարհի 15 երկրների 25 լավագույն ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերին: «Միջազգային կրթական էքսպո 2025»-ը մեկ հարկի տակ կմեկտեղի որակյալ կրթություն առաջարկողներին ու արտերկրում սովորել ցանկացողներին: +374 77501580: 

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը