Գլխավոր դատախազությունը քննության առարկա կդարձնի եկեղեցականների մասնակցությամբ ձայնագրությունը

2 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդարձնի համացանցում տարածված ձայնագրությունը ենթադրաբար Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի մասնակցությամբ։

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Ձայնագրությունը համացանցում տարածվել է հոկտեմբերի 17-ին։ Ըստ հրապարակումների՝ խոսակցությունը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերին: 

Ձայնագրությունից պարզ է դառնում, որ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը Աղան աբեղա Երնջակյանին համոզում է հետ վերցնել հոգևոր ծառայությունից ազատվելու դիմումը, սակայն վերջինս հրաժարվում է դա անելուց՝ իր դժգոհությունն արտահայտելով այն բանի առնչությամբ, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը իրեն հրահանգել է ընտանիքի անդամների հետ մասնակցել հակաիշխանական ցույցերին, իսկ երբ ինքը հրաժարվել է դա անելուց, իրեն ուղարկել են ծառայության իր բնակավայրից 200 կիլոմետր հեռու՝ մատուռում։

Համացանցում հրապարակված ձայնագրությանն արձագանքել է նաև Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը.

«Այս օրերին ողջ իրավապահ և դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել և թշնամանք հարուցել Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ։ 

Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է և առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունենք, որ համարժեք արձագանք կտան»,- ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հայտարարության մեջ։ 

Հայերեն English Русский

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է LuLu Group International խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչների հետ

Պորտաբույծների այդ համակարգը պետք է արմատախիլ արվի. Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին