Եվրոպա

Սիյարտոն Ուշակովի հետ քննարկել է Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստման ​հարցը

2 րոպեի ընթերցում

Սիյարտոն Ուշակովի հետ քննարկել է Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստման ​հարցը

Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն հայտնել է, որ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ հեռախոսով քննարկել է Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ Բուդապեշտում կայանալիք հանդիպման նախապատրաստման հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

«Նախապատրաստությունն ընթանում է, կապի մեջ է Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական Յուրի Ուշակովը», - գրել է արտգործնախարարը։

Ավելի վաղ Սիյարտոն հայտնել էր, որ հոկտեմբերի 16-ին հեռախոսով քննարկել է Բուդապեշտի գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Քրիստոֆեր Լանդաուի հետ։

Հոկտեմբերի 16-ին, Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Թրամփը հայտարարել է, որ իրենք համաձայնության են եկել շուտով հանդիպել Հունգարիայի մայրաքաղաքում։ Ուշակովը նույնպես հայտարարել է, որ Մոսկվան և Վաշինգտոնն «առանց հապաղման» կսկսեն պատրաստել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների նոր հանդիպումը, որը կարող է կազմակերպվել Բուդապեշտում: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարգադրել է ստեղծել գագաթնաժողովի նախապատրաստման կազմկոմիտե:

Կարդացեք հոդվածը` ქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում