Տնտեսություն

«bank24.am»-ը գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս. ԿԲ-ն զգուշացնում է

1 րոպեի ընթերցում

«bank24.am»-ը գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս. ԿԲ-ն զգուշացնում է

Կենտրոնական բանկի կողմից ձեռք բերված տեղեկությունների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «bank24.am» անվանումով ներկայացող ընկերությունը իր կողմից բացված կայքէջերի և տարբեր սոցիալական ցանցերում (Tiktok, Facebook, Instagram) հրապարակված գովազդների միջոցով հանդես է գալիս վարկեր տրամադրելու հրապարակային առաջարկությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԲ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից վերոնշյալ ընկերությանը չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջինս գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս:

«Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք զգոն լինել և  օգտվել բացառապես ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություններից»,- ասված է հայտարարության մեջ: 

Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերի և վարկային կազմակերպությունների ցանկը ներկայացված են ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում (www.cba.am) հետևյալ հղումներով՝

Lիցենզավորված բանկերի ցանկ:

Lիցենզավորված վարկային կազմակերպությունների ցանկ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում