Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ին ևս անհրաժեշտ են Tomahawk հրթիռները

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրենք շատ Tomahawk հրթիռներ ունեն, սակայն դրանք անհրաժեշտ են Միացյալ Նահանգներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։ 

«Մեզ նույնպես Tomahawk-ներ են անհրաժեշտ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Մենք շատ ունենք դրանցից, բայց դրանք անհրաժեշտ են մեզ։ Մենք չենք կարող սպառել մեր երկրի պաշարները։ Դրանք շատ կարևոր են։ Դրանք շատ հզոր են։ Դրանք շատ ճշգրիտ են։ Դրանք շատ լավն են։ Բայց դրանք մեզ նույնպես անհրաժեշտ են։ Ես չգիտեմ, թե ինչ կարող ենք անել դրա հետ կապված», - ասել է ԱՄՆ նախագահը Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցից հետո։

Դոնալդ Թրամփն ասել է, որ հարցրել է Վլադիմիր Պուտինին Tomahawk-ների մասին:

«Ես Պուտինին ասացի. «Դե՞մ կլինեք, եթե ես ձեր հակառակորդներին մի քանի հազար Tomahawk տամ».... Նրան դուր չեկավ այդ միտքը», - հայտնել է Թրամփը։ 

Հոկտեմբերի 17-ին Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը պետք է հանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Ենթադրվում է, որ նրանց զրույցի թեմաներից մեկը կլինի Կիևին Tomahawk թևավոր հրթիռների մատակարարումը։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ Թրամփին զգուշացրել է, որ Կիևին հեռահար հրթիռների մատակարարումը չի փոխի մարտադաշտում իրավիճակը, բայց զգալի վնաս կհասցնի ռուս-ամերիկյան հարաբերություններին։

Միացյալ Նահանգներ

Ուկրաինային Tomahawk-ների մատակարարումը կվնասի ՌԴ-ԱՄՆ հարաբերություններին. Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտին-Թրամփ զրույցից

Հայերեն English Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում