3 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
17 հոկտեմբեր, 2025
Պետական կառույցներ
Ժամը 12:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի կունենա խորհրդանշական և պատմական նշանակության նվիրատվություն։ Գերմանիայում բնակվող Հախնազարյանների ընտանիքը թանգարան-ինստիտուտին կնվիրաբերի 20-րդ դարի հայ նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի «Ողբ - 1915» եզակի գեղանկարը, որը պահպանել էր տարիներ շարունակ: Գեղանկարը կհամալրի թանգարան-ինստիտուտի գեղարվեստի հավաքածուն և ցուցադրությունների միջոցով հասանելի կդառնա ինչպես հայ, այնպես էլ օտարերկրացի այցելուներին։ 093 563498:
Ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանի, Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի գլխավոր քարտուղար և ծանրամարտի հավաքականի գլխավոր մրազիչ Գևորգ Հովհաննիսյանի ասուլիսը։ Թեմա. 8 ոսկե, 5 արծաթե, 1 բրոնզե մեդալ․ Պարածանրամարտի աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում։
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 09:15-ին «Կոնգրես» հյուրանոցի «Ballroom» սրահում կմեկնարկի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ Հայաստանի ներդրումային խորհրդի կազմակերպած «Միջազգային առևտրի և ներդրումների ֆորում»-ը: Միջոցառման մեկնարկին բացման խոսքով հանդես կգան ՎԶԵԲ Կովկասի տարածաշրջանի ղեկավար, տնօրեն Ալկիս Դրակինոսը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Գոհար Աբաջյանը, ինչպես նաև ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը։ +37491538382:
Մշակույթ
Ժամը 14:00-ին «Թեքեյան» կենտրոնի ցուցասրահում (Խանջյան 50) կկայանա «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության «Կերպարվեստ» և «Դեկորատիվ-կիրառական արվեստ» անվանակարգերում ներկայացված աշխատանքների ցուցադրությունը։ Հոկտեմբերի 21-ին կկայանա «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխության ամփոփման արաղությունը։ 055 63 06 37։
Ժամը 19:00-ին «Նիկոլայ Նիկողոսյան» մշակութային հիմնադրամում կկայանա «Իսկանդարյան-Նիկողոսյան. արվեստ և ընկերություն» խորագրով ցուցահանդեսի բացումը, որը որը համատեղ ներկայացնում են «Նիկոլայ Նիկողոսյան» մշակութային հիմնադրամը և «Խաչատուր Իսկանդարյան» արվեստի հիմնադրամը։ Արվեստի պատմությունը հազվադեպ է ճանաչում այնպիսի երկարատև և անկեղծ ընկերության օրինակներ, ինչպիսին էր երկու մեծանուն արվեստագետներ Նիկոլայ Նիկողոսյանի և Խաչատուր Իսկանդարյանի ընկերությունը: Նրանց մտերմությունն ավելի քան 75 տարվա պատմություն ունի: