Փաշինյանը բացառում է եկեղեցականների նկատմամբ իրավապահների գործողությունների ապօրինի լինելը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների նկատմամբ իրավապահների կողմից իրականացվող գործողությունները կարող են դուրս լինեն իրավական ընթացակարգերի և օրենքի շրջանակներից: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց  հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ես ոչ բոլորին հրահանգներ տալու լիազորություն ունեմ և չեմ կարծում, թե Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք պատրաստ են ապօրինի հրահանգներ իրականացնել: Հայաստանում պետական ինստիտուտները գործում են իրենց վերապահված լիազորությունների և իրավունքների շրջանակում: Ես լուրերից իմացել եմ, որ հաղորդում է եղել հանցագործության մասին, որին եղել է արձագանք»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց՝ այժմ քրեական պատասխանատվությունից խուսափելու լավագույն ձևն ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալելն է: 

«Մի անձ կար, որ պաշտոնյա էր մեր ստեղծած կազմակերպությունում, հենց հայտնվեց հետախուզման մեջ, պարզվեց, որ ամբողջ կյանքն ընդդիմադիր է եղել: Արդեն սկսեց ուրիշ ձևով խոսել իմ մասին»,- նշեց վարչապետը: 

Հոկտեմբերի 16-ին բերման են ենթարկվել մի խումբ հոգևորականներ, այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, նույն թեմի ևս 5 հոգևորականներ՝ Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Ղևոնդ, Տեր Մկրտիչ քահանաները։ Հայաստանի քննչական կոմիտեից նշել են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։ Քրեական վարույթը հարուցվել է Դանիել Իոաննիսյանի՝ Գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա, որում հղում է կատարվում Տեր Արամ քահանայի հարցազրույցում հնչեցված այն հայտարարությանը, որ եկեղեցու հոգևորականներն իրեն 2021թ․-ին ստիպել են մասնակցել ընդդիմության հավաքներին: 

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Կալանավորվել է նաև Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանը։

Հայերեն English Español 中文

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան