Ադրբեջան

Ադրբեջանը մինչև 2030 թ. պաշտպանական ծախսերը կկրճատի մինչև 4,7 մլրդ դոլարի

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը մինչև 2030 թ. պաշտպանական ծախսերը կկրճատի մինչև 4,7 մլրդ դոլարի

Ադրբեջանի կառավարությունը պլանավորում է մինչև 2030 թ. պաշտպանության և ազգային անվտանգության բյուջետային ծախսերը կրճատել մինչև 7,969 միլիարդ մանաթի (մոտ 4,7 միլիարդ ԱՄՆ դոլար)։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս»  գործակալությունից:

Ադրբեջանի ֆինանսների նախարարության կայքում հրապարակված միջնաժամկետ բյուջետային տվյալների համաձայն՝ 2026 թվականին նշված նպատակներով ծախսերը կանխատեսվում են 8,715 միլիարդ մանաթի չափով (5,12 միլիարդ ԱՄՆ դոլար)։

2026 թվականին պետբյուջեում պաշտպանական ծախսերը կկազմեն բոլոր ծախսերի 20,9%-ը։ 2029 թվականին այդ ծախսերի տեսակարար կշիռը կնվազի մինչև 18,4%։ 

Կարդացեք հոդվածը` EspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում