Իրավունք

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը երկու ամսով կալանավորվել է

2 րոպեի ընթերցում

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը երկու ամսով կալանավորվել է

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարել է քննիչի միջնորդությունը և որպես խափանման միջոց կալանք է կիրառել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ` 2 ամիս ժամկետով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատարանը նաև սահմանափակել է նրա տեսակցությունները՝ թույլատրելով միայն մոր հետ հանդիպումները։

Բացի այդ, դատարանը մեկ ամսով կալանքի տակ է առել նաև Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանին։

Ավելի վաղ, հոկտեմբերի 15-ին բերման էին ենթարկվել Արագածոտնի թեմի առաջնորդը, 12 քահանա և մի քանի աշխարհիկ աշխատակիցներ։  

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել է, որ նախաքննություն է ընթանում հավաքներ անցկացնելու կամ դրանց մասնակցելու խոչընդոտման և այդ նպատակով նյութական շահագրգռման դեպքերի առթիվ։ Կոմիտեից նշել են, որ կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։

Մայր Աթոռը իրավապահների գործողությունները որակել էր որպես ապօրինի՝ նշելով, որ դրանք ուղղված են Եկեղեցու բնականոն գործունեությունը խաթարելուն և հոգևորականների նկատմամբ վախի մթնոլորտ ստեղծելուն։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ևս արձագանքել է՝ անթույլատրելի համարելով դեպքերը, երբ փաստաբանների մուտքը վարույթն իրականացնող մարմիններ խոչընդոտվել է։ ՄԻՊ աշխատակազմը, ըստ հաղորդագրության, կապի մեջ է փաստաբանների հետ՝ նրանց տրամադրելով տեղեկատվություն վստահորդների գտնվելու վայրերի մասին։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում