Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առևտրային պատերազմի մեջ է Չինաստանի դեմ

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առևտրային պատերազմի մեջ է Չինաստանի դեմ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Չինաստանի դեմ առևտրային պատերազմի մեջ է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով USA Today-ը, այս մասին Թրամփն ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։ 

Լրագրողի հարցին, թե արդյոք երկիրը կհայտնվի «երկարատև առևտրային պատերազմի» մեջ Չինաստանի հետ, եթե հոկտեմբերի վերջին Հարավային Կորեայում Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ նախատեսված հանդիպմանը չկարողանա համաձայնության գալ՝ Թրամփը պատասխանել է․«Մենք հիմա դրա մեջ ենք»։ 

Հոկտեմբերի 14-ին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կդադարեցնի Չինաստանից ձիթայուղ գնելը՝ ի պատասխան Չինաստանի որոշման, որով այդ երկիրը հրաժարվել էր ԱՄՆ-ից՝ որպես սոյայի մատակարար երկիր։ Թրամփը Truth Social-ի գրառման մեջ այդ քայլն անվանել էր «տնտեսապես թշնամական գործողություն»։

Ըստ Սոյայի ամերիկյան ասոցիացիայի տվյալների՝ Չինաստանը ԱՄՆ-ից սոյայի ամենամեծ գնորդն է եղել։

Չինաստանը դադարեցրել է ամերիկյան սոյայի գնումները՝ որպես պատասխան միջոց ԱՄՆ-ի կողմից ապրիլին սահմանված մաքսատուրքերի դեմ։ Փոխարենն այդ երկիրը սկսել է սոյա գնել Արգենտինայից և Բրազիլիայից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում