5 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
16 հոկտեմբեր, 2025
ՀՀ կառավարություն
Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:
Պետական կառույցներ
Ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա տոնական միջոցառում՝ նվիրված Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 80–ամյակին։ Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ վարչապետը, Կառավարության անդամներ, արտերկրից ժամանած հյուրեր, բարձրաստիճան անձիք։ Կարևոր !!!! խնդրում եմ մոտենալ մինչև ժամը 18:30-ը, լրատվամիջոցի բեյջով և անձը հաստատող փաստաթղթով։ Աստղիկ Մարտիրոսյան, +37491463535:
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 09:00-ին ՀԲԸՄ դահլիճում (Մելիք Ադամյան 2/2) կկայանա Իմունային ուռուցքաբանության միջազգային գագաթնաժողովի բացումը: «Santé Arménie»-ի ու մեր համակազմակերպիչների՝ Առողջապահության եւ բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտի, Կլինիկական ախտաբանների և բջջաբանների հայկական ասոցիացիայի ու ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի անունից հրավիրում ենք լուսաբանելու եռօրյա գագաթնաժողովը։ Այս միջոցառումը նշանավորում է Հայաստանի՝ իմունային ուռուցքաբանության ոլորտում մրցունակ կենտրոն դառնալու ռազմավարական նախաձեռնության պաշտոնական մեկնարկը և ընդգծում է ֆրանսա-հայկական գիտական համագործակցության խորացման կարևորությունը։ Միջոցառմանը կմասնակցեն միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ և առողջապահական ոլորտի ներկայացուցիչներ տարբեր երկրներից։ +374 77 49 32 02:
Ժամը 16:00-ին «Հոլիդեյ ինն էքսպրես» հյուրանոցում (Փավստոս Բուզանդի 97/2) կներկայացվի «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ Երեւանի մամուլի ակումբի իրականացրած «Քաղաքացիական («Track 2») դիվանագիտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ. պատմական ակնարկ եւ ապագայի հեռանկարներ» հետազոտության արդյունքները։
Ժամը 19:00-ին «Չինար» ռեստորանում (Մոսկովյան 28) հրավիրում ենք մասնակցելու «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի հետ ոչ պաշտոնական հանդիպմանը: Շնորհավորում ենք գալիք տոնի՝ Հայ մամուլի օրվա առիթով։ Կարևորելով լրատվամիջոցների դերը ժողովրդավարական պետության և արժեքահեն հասարակության կայացման գործում՝ մաղթում ենք բեղմնավոր և երկարամյա գործունեություն։ Սիրով հրավիրում ենք Ձեր լրատվամիջոցի ղեկավարին՝ տնօրեն եւ /կամ խմբագիր, մասնակցելու հանդիպմանը։ Նունե Հովսեփյան, 093 87 67 48։
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ
Ժամը 11:00-ին Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանում /Թումանյան 42/ կկայանա «Դանթե Ալիգիերի» երևանյան կոմիտեի երկրորդ գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը, որին կմասնակցեն ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ալեսանդրո Ֆերանտին, դեսպանատան այլ աշխատակիցներ, ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, ԲՊՀ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, պրոռեկտորներ, դեկաններ, իտալերենի դասախոսներ և իտալերեն ուսումնասիրող ուսանողներ։ +374 91 213757:
Մամուլի ակումբներ
Ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի միացմամբ կկայանա Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան տեսակամուրջ՝ «ԵԱՏՄ երկրների կենսաանվտանգությունը» թեմայով։ Որքանո՞վ է վտանգավոր կորոնավիրուսի նոր շտամը՝ «ստրատուսը»: Ինչպե՞ս ամրապնդել իմունիտետը մրսածության հիվանդությունների սեզոնին ընդառաջ: Ինչո՞ւ են ավելի շատ մարդիկ տառապում աուտոիմուն հիվանդություններով: Այս և այլ հարցերի կպատասխանի ՌԴ ԳԱ ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն:
Մշակույթ
Ժամը 14:00-ին Հայաստանի պատմության թանգարանում հոկտեմբերի 16-ին՝ Հացի և պարենի համաշխարհային օրվա առթիվ, Երեմյան ընկերությունների խումբը Հայաստանի պատմության թանգարանի հետ համատեղ կազմակերպում է ժամանակավոր ցուցադրություն՝ «Լավաշի դիմանկարներ. հայկական հացը ֆոտոպատումներում» վերնագրով։ «Աղ ու հացի դերը հայկական մշակույթում» խորագրով բանախոսությամբ հանդես կգա Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության բաժնի գիտաշխատող Աստղիկ Իսրայելյանը, իսկ հացին նվիրված ծիսական երգերի կատարումներով՝ «Ակունք» ազգագրական համույթը։ 055 520691: