Կատարվում են վարութային և ապացուցողական գործողություններ. Քննչական կոմիտեն՝ հոգևորականների ձերբակալությունների մասին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեն արձագանքել է Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու մասին լուրերին։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում քննչական կոմիտեից պարզաբանել են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։ 

«Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ: Լրացուցիչ հանդես կգանք հայտարարությամբ»,- ասված է Քննչական կոմիտեի պարզաբանման մեջ:

Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր 6 հոգևորականների բերման ենթարկելու մասին։ 

Ըստ Զոհրաբյանի տարածած տեղեկատվության՝ բերման են ենթարկվել Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, նույն թեմի ևս 5 հոգևորականներ՝ Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Ղևոնդ, Տեր Մկրտիչ քահանաները։ 

Ըստ փաստաբանի՝ բերման են ենթարկվել նաև Արագածոտնի թեմի աշխարհիկ աշխատակիցներ։ 

Ավելի վաղ նաև Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից էին հաստատել Արագածոտնի թեմի մի խումբ հոգևորականների ձերբակալությունները՝ հավելելով, որ իրավապահները խուզարկություն են իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը։ 

Հայերեն English

Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ

Լոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 14-ին կհանդիպի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների հետ

Վերանորոգվում է Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի շենքը

Հայաստանը մեծ ծավալի աշխատանք ունի կատարելու ԵՄ անդամակցության ճանապարհին. Վահագն Խաչատուրյան

Թրամփը Կանադային սպառնացել է տնտեսության փլուզմամբ

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին

Գեղարքունիքի մարզում շարունակվում է անասնակերի և հացահատիկի բերքահավաքը

Գավառի համայնքապետարանում կայացել է «EU4Sevan+» ծրագրի թիմի անդամների մասնակցությամբ հանդիպում- քննարկում

Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով հավի ֆիլեում սալմոնելա, իշխանի ֆիլեում՝ աղիքային ցուպիկ է հայտնաբերվել