Կադաստրի կոմիտեն առաջարկում է գույքի գործարքների ինքնաշխատ գրանցման էլեկտրոնային համակարգ ներդնել

2 րոպեի ընթերցում

Քաղաքացիները հնարավորություն կունենան անշարժ գույքի առուվաճառքի և այլ պայմանագրեր կնքել և գրանցել ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով՝ առանց նոտարական վավերացման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

Թովմասյանի խոսքով՝ Կադաստրի կոմիտեն արդեն երկար ժամանակ իրականացնում է թվայնացման գործընթաց, որի նպատակն է ապահովել քաղաքացիների համար արագ, մատչելի և անվտանգ գործարքներ։

«Մենք ներդնում ենք ինքնաշխատ էլեկտրոնային համակարգ, որը ինտեգրված է լինելու «Ես եմ» նույնականացման համակարգի հետ։ Յուրաքանչյուր քաղաքացի, նույնականացվելով համակարգում, մուտք է գործելու իր անձնական գրասենյակ և կարողանալու է առցանց ստորագրել առուվաճառքի կամ այլ պայմանագիր՝ օգտագործելով էլեկտրոնային թվային ստորագրությունը»,-նշել է նա։

Գործարքի ընթացքում գնորդը և վաճառողը կհաստատեն պայմանագրի ստորագրումը առցանց եղանակով, որից հետո այն ավտոմատ կերպով կուղարկվի Կադաստրի տեղեկատվական շտեմարան և կգրանցվի առանց ռեգիստրի մասնակցության։

Թովմասյանը նշեց, որ նախագիծը նախատեսում է մեկուկես տարվա փորձնական փուլ, որի ընթացքում կթեստավորվեն համակարգի բոլոր տեխնիկական և իրավական բաղադրիչները։ 

«Այս համակարգի ներդրմամբ քաղաքացիները կկարողանան խնայել թե՛ ժամանակ, թե՛ միջոցներ։ Պայմանագրի կնքումից անմիջապես հետո համակարգը ավտոմատ կգեներացնի գրանցման վկայականը՝ առանց հավելյալ վճարների կամ սպասման ժամկետի»,-ընդգծեց Կադաստրի կոմիտեի ղեկավարը։

Նրա խոսքով՝ նախաձեռնությունը միտված է գործարքների պարզեցմանը, ծախսերի նվազեցմանը և ծառայությունների մատուցման արագացմանը։

Հայերեն

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան