Հոկտեմբերի 14-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

15 հոկտեմբեր,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 11:00-ին Ազգային ժողովի 214 սրահում տեղի կունենա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Ժամը 12:00-ին Ազգային ժողովի 414 սրահում կկայանա Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Ժամը 15:00-ին Ազգային ժողովի 114 սրահում կկայանա Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 15:00-ին Հայաստանի պատմության թանգարանում կանցկացվի «Հնագիտական տուրիզմը Հայաստանի զարգացման համար. Գառնիի խճանկարների վերականգնումը և հայ-իտալական գործակցությունը Դվինում և Արուճում» թեմայով աշխատաժողովը: Աշխատաժողովի բացմանը ներկա կլինեն ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, պաշտոնատար այլ անձինք, ոլորտի ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում կներկայացվի Դվինում և Արուճում արձանագրված առաջընթացը: Նախաձեռնությունը համակարգվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից՝ Հայաստանում Իտալիայի դեսպանատան աջակցությամբ և ARCHEtourDEV նախագծի շրջանակում, որը ֆինանսավորվում է Իտալիայի համագործակցության զարգացման գործակալության (AICS) կողմից, իսկ իրականացնողը Ֆլորենցիայի համալսարանն է (UniFi): ՀՀ ԿԳՄՍՆ:

Մշակույթ

Ժամը 14:00-ին Գրականության և արվեստի թանգարանում /Արամի 1/ Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան ընդառաջ՝ կբացվի «Վարդան Բունի. մոռացված նվագարանագործը» խորագրով նոր ցուցադրությունը։ Հայ կոմպոզիտոր, դիրիժոր, նվագարանների վերակառուցման հեղինակ Վարդան Բունին փորձում էր գտնել ժողովրդական նվագարանների նորացված հնչողություն՝ թառից մինչև դուդուկ, քանոնից մինչև զուռնա։ Նա ստեղծեց ժողովրդական նվագարանների ռեգիստրային տարատեսակները և փորձեց ժողովրդական երաժշտությանը տալ սիմֆոնիկ շունչ՝ 1925թ. հիմնելով 35 երաժիշտ ունեցող «Արևելյան վերակառուցված սիմֆոնիկ նվագախումբը»։ Այս նվագախմբով Բունին Կովկասում արևելյան նվագախմբի հնչյունածավալի ընդլայնման գաղափարի առաջին իրագործողն էր։ (+374 10) 563641:

Հայերեն Русский

Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT

Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է

Սանդուն հայտարարել է, որ Մոլդովայի կառավարությունը պետք է երկիրը հաջողությամբ առաջնորդի դեպի ԵՄ. Moldpres

ՀՀ վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը

Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինելու կարգը կորոշի Կառավարությունը. Գեղամ Նազարյան

ՀՊՏՀ-ում ներկայացվեցին «Էրազմուս+» ծրագրի 2025 թվականի մրցույթի արդյունքում ընտրված նախագծերը

2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ

Իրանի հոգևոր առաջնորդի հրաժեշտի պաշտոնական արարողությունը․ ներկա է վարչապետ Փաշինյանը

Բուլղարիայում պեղումների ժամանակ հայտնաբերվել է հազվագյուտ բժշկական գործիք. BTA

Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը