Թրամփը պատրաստ է Իրանին «բարեկամության ձեռք» մեկնել

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի խորհրդարանում ելույթում հայտարարել է, որ պատրաստ է Իրանի հետ համաձայնագիր կնքել, երբ Թեհրանը պատրաստ լինի դրան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Մենք պատրաստ ենք, երբ դուք պատրաստ լինեք, և դա կլինի Իրանի կայացրած երբևէ ամենալավ որոշումը, և դա տեղի կունենա», - հայտարարել է ԱՄՆ նախագահը:

«Բարեկամության և համագործակցության ձեռքը բաց է: Նրանք (Իրանը) ցանկանում են համաձայնության գալ: Հրաշալի կլիներ, եթե մենք կարողանայինք դա անել», - հավելել է Թրամփը Քնեսեթում իր ելույթում:

ԱՄՆ նախագահը նշել է, որ Իրանը լուրջ հարվածների է ենթարկվել հունիսին, և չի վերսկսի իր միջուկային ծրագիրը: Նա միևնույն ժամանակ ասել է, որ Իրանի և Իսրայելի միջև խաղաղության համաձայնագիրը «հրաշալի կլիներ», և իր թիմը կարող է դա անել, բայց նախ պետք է «զբաղվել Ռուսաստանի հարցով»: 

Իրանական կողմն ավելի վաղ մերժել էր Շարմ էլ Շեյխում Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու հրավերը: Ըստ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի՝ Թեհրանը նախապատվություն է տալիս դիվանագիտական շփումներին, սակայն Իրանի ղեկավարությունը չի կարող շփումներ ունենալ այն գործընկերների հետ, որոնք հարձակվել են իրանցի ժողովրդի վրա և շարունակում են սպառնալ ու պատժամիջոցներ սահմանել Թեհրանի նկատմամբ:

Հայերեն English Русский

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում