Վաղարշապատի ընտրություններին մասնակցելու է 9 քաղաքական ուժ

2 րոպեի ընթերցում

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում նոյեմբերի 16-ին նախատեսված ավագանու համամասնական ընտրություններին մասնակցելու համար թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել 9 քաղաքական ուժ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։

Վերոնշյալ քաղաքական ուժերն են.

  • «Հայրենիք» կուսակցություն
  • «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք (կազմում՝ «Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություններ)
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
  • «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
  • «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը
  • «Ժառանգություն» կուսակցություն
  • «Ազգային առաջընթաց» կուսակցություն
  • «Հանրապետություն» կուսակցություն
  • «Համահայկական ճակատ» կուսակցություն։

Ընդհանուր առմամբ՝ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ, սակայն առաջադրման փաստաթղթեր ներկայացրել են 9-ը։

Առաջադրված ուժերի գրանցումն իրականացվում է հոկտեմբերի 12-17-ն ընկած ժամանակահատվածում, իսկ գրանցված կուսակցություններին կամ դաշինքներին հերթական համարները կտրվեն ԿԸՀ-ի հոկտեմբերի 18-ի նիստում՝ վիճակահանությամբ

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ