Մերձավոր Արևելք

Համաշխարհային առաջնորդները Գազայում խաղաղության փաստաթղթի ստորագրման նպատակով հավաքվում են Շարմ էլ-Շեյխում

1 րոպեի ընթերցում

Համաշխարհային առաջնորդները Գազայում խաղաղության փաստաթղթի ստորագրման նպատակով հավաքվում են Շարմ էլ-Շեյխում

Ավելի քան 20 երկրի ղեկավարներ սկսել են ժամանել Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաք՝ մասնակցելու Գազայի ապագայի հարցերով գումարվող գագաթնաժողովին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 13-ի վաղ առավոտյան Եգիպտոս է ժամանել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

Իր ժամանելու մասին X-ի էջում հայտնել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը՝ նշելով, որ եկել է Եգիպտոս «հանդիպելու միջազգային առաջնորդների՝ նախանշելու առաջին կարևոր քայլերը Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ուղղությամբ»։

Գագաթնաժողովը, որի շրջանակում ակնկալվում է խաղաղության վերաբերյալ փաստաթղթի ստորագրում, նախագահելու են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գագաթնաժողովին մասնակցելու է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Ակնկալվում է նաև գագաթնաժողովին Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոյի մասնակցությունը։ 

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում