Մերձավոր Արևելք

«Պատերազմն ավարտված է»․ Թրամփն Իսրայել մեկնելուց առաջ խոսել է լրագրողների հետ

1 րոպեի ընթերցում

«Պատերազմն ավարտված է»․ Թրամփն Իսրայել մեկնելուց առաջ խոսել է լրագրողների հետ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գազայում պատերազմն այլևս ավարտված է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters լրատվական գործակալությունը, այս մասին նա խոսել է հոկտեմբերի 12-ին Վաշինգտոնից Իսրայել մեկնելուց անմիջապես առաջ լրագրողների հետ զրույցում։ 

«Պատերազմն ավարտված է։ Դուք հասկանում եք դա»,- նշել է նախագահ Թրամփը։ ԱՄՆ նախագահը համոզմունք է հայտնել, որ կողմերը պահպանելու են հրադադարը։ 

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչ հեռանկարներ են սպասվում տարածաշրջանում, Թրամփն ասել է․ «Կարծում եմ՝ ամեն բան կարգավորվելու է»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը նախնական պայմանավորվածության համաձայն ազատ է արձակել իր մոտ պահվող իսրայելցի գերիներից 7-ին։ Ակնկալվում է, որ ընդհանուր առմամբ պետք է ազատ արձակվի իսրայելցի 20 գերի։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում