Վարչապետը կմասնակցի Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին
1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-ին աշխատանքային այցով կմեկնի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով, Շարմ Էլ Շեյխ քաղաքում կմասնակցի Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։