Երևան

Երևանը փոխվում է՝ պահպանելով իր ոգին, բայց ամեն օր մի փոքր ավելի լավն է դառնում. Ավինյանի ուղերձը

2 րոպեի ընթերցում

Երևանը փոխվում է՝ պահպանելով իր ոգին, բայց ամեն օր մի փոքր ավելի լավն է դառնում. Ավինյանի ուղերձը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել «Էրեբունի-Երևան»-ի առիթով՝ նշելով, որ Երևանը փոխվում է՝ պահպանելով իր ոգին, բայց ամեն օր մի փոքր ավելի լավն է դառնում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, ուղերձում նշված է. «Երևանը քո տունն է։

Ամեն առավոտ, երբ քաղաքն արթնանում է, նրա շունչը զգացվում է քո քայլերում, քո ժպիտում։

Քաղաքի կյանքը սկսվում է հենց քեզնից՝ քո գործից, քո պատասխանատվությունից ու սիրուց նրա հանդեպ։ Դու պարզապես չես ապրում Երևանում․ դու կառուցում ես այն՝ ամեն օր, ամեն քայլով։

Գիտեմ՝ դեռ շատ խնդիրներ կան։ Բայց հենց դրանց լուծման ճանապարհին է երևում մեր միասնականությունը։ Քաղաքը փոխվում է՝ պահպանելով իր ոգին, բայց ամեն օր մի փոքր ավելի լավն է դառնում։

Մենք կառուցում ենք քաղաք, որտեղ յուրաքանչյուր նոր բան արվում է քեզ համար։ Ամեն բարեփոխման հիմքում նույն գաղափարն է՝ արժանապատիվ կյանք յուրաքանչյուր երևանցու համար։ Մաքուր բակ, հարմար տրանսպորտ, ապահով միջավայր՝ քեզ համար։ Եվ հենց այդ սիրով ենք մենք առաջնորդվում, որ Երևանը լինի մարդկանց համար քաղաք։

Երևանը քո պատմությունն է, քո մանկության բակը, քո առաջին տունը, քո հիշողությունները։ Քաղաքը, որին դու նորից ու նորից կարող ես սիրահարվել՝ քեզ ծանոթ բակերում, քո քայլերի հնչյունով լի փողոցներում, քո Երևանում։

Շնորհավոր տոնդ, մեր սիրելի Երևան»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում