Գյումրիում մեկնարկեց HAY-At JAZZ ջազային փառատոնը

3 րոպեի ընթերցում

Գյումրու ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանի բակում հոկտեմբերի 10-ին մեկնարկեց HAY-At JAZZ (Հայը՝ ջազում, ջազը՝ բակում) ջազային փառատոնը: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախաձեռնությունն իրականացվում է արդեն վեցերորդ անգամ՝ դառնալով քաղաքի մշակութային և զբոսաշրջային կարևոր իրադարձություններից մեկը։ Փառատոնի ընթացքում Գյումրու չորս թանգարանների գողտրիկ բակերը կդառնան բացօթյա ջազային հարթակներ, որտեղ հանդես կգան ինչպես ճանաչված, այնպես էլ երիտասարդ երաժիշտներ: Սա նաեւ բացառիկ հնարավորություն է՝ հասանելի դարձնել ջազային համերգները հասարակության լայն շերտերին եւ դա անել այցելուի համար անվճար:  

Փառատոնի նախաձեռնողը «Մանուկյան ընկերությունն» է: Այս տարի առաջին անգամ փառատոնն անցկացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ: 

Բացման համերգին ելույթ ունեցան Լևոն Մալխասյանը և Malkhas Jazz Band-ը, ինչպես նաև «Սոնա և ընկերներ բենդ»-ը։ 2017-ից մինչեւ այսօր HAY-at JAZZ-ի հետ է հայկական ջազի կենդանի լեգենդ, ՀՀ ժողովրդական արտիստ Լեւոն Մալխասյանը։ 

«Ես շատ շնորհակալ եմ, որ արդեն վեցերորդ անգամ մասնակցում եմ ջազային փառատոնին՝ «Մանուկյան ընկերության» աջակցությամբ։ Ջազը ազատ ժանր է՝ ազատ ամեն ինչից և չափազանց անկեղծ։ Այդ անկեղծությունն անմիջապես զգացվում է ունկնդրի կողմից, եթե դու անկեղծ ես քո նվագով։ Գյումրիում հրաշալի ջազային ունկնդիր կա՝ նվիրված ու մշտապես ներկայություն ցուցաբերող, ինչը մեծ ուրախություն է ինձ համար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում  նշեց Լեւոն Մալխասյանը։

Փառատոնի շրջանակներում համերգներ նախատեսված են նաև  Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանի, Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի և Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի բակերում։ 

«HAY-at JAZZ»-ը Գյումրիում առաջին անգամ իրականացվել է 2017 թվականին։ Նախաձեռնության հիմնական նպատակն է վերաիմաստավորել քաղաքային մշակութային տարածքները և Գյումրին ներկայացնել որպես ժամանակակից արվեստի և զբոսաշրջության խաչմերուկ։  

Հայերեն Русский

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ

Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու համագործակցությամբ բացառիկ ցուցադրություն է մեկնարկում Երևանում

Արմեն Գրիգորյանը և Արայիկ Հարությունյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-24-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով