Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը կրճատվել է ավելի քան 51 տոկոսով. Փաշինյանի և Պուտինի երկխոսության հետքերով

3 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն այս տարվա 8 ամսում՝ հունվար-օգոստոսին, կազմել է 4 մլրդ 500 մլն 525.6 հազար դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 9 մլրդ  236 մլն 80.1 հազար դոլարի նկատմամբ նվազել է 51.3 տոկոսով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են փաստում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները:  

Ընդ որում, նվազել է թե՛ Հայաստանից Ռուսաստան արտահանումը, թե՛ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը: 

Հայաստանն 8 ամսում ՌԴ է արտահանել 1 մլրդ 847 մլն 984.8 հազար դոլարի ապրանք, որը 2024 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 7.9 տոկոսով:  Ռուսաստանից Հայաստան ներմուծումը հունվար-օգոստոսին նվազել է 62.5 տոկոսով՝ կազմելով 2 մլրդ 763 մլն 333.6 հազար դոլար:  

Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 8 ամսում Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 34.8 տոկոսը: 

2024 թվականին, ընդհանուր առմամբ, Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը կազմել էր 12 մլրդ 401 մլն 640.4 հազար դոլար:   

Դուշանբեում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկխոսություն էին ունեցել երկու երկրների առևտրաշրջանառության ծավալների վերաբերյալ: Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության ծավալների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունն 4 մլրդ դոլար է կազմել՝ նկատի ունենալով 2025 թվականի առաջին 8 ամիսները, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում՝ 9 մլրդ դոլար: Վլադիմիր Պուտինը չէր համաձայնել այս թվերին՝ կարծիքով հայտնելով, որ անցած տարի ավելի շատ է եղել, և այս տարի ևս ավելի շատ է:  

Դրանից հետո ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը հրապարակել էր Հայաստանի վիճակագրական կոմիտեի ցուցանիշները՝ ընդգծելով, որ վարչապետ Փաշինյանի ներկայացրած թվերը, թեև ոչ շատ ճշգրիտ, բայց արտացոլում են իրականությունը (որովհետեւ համեմատելու համար պետք է նախորդ տարվա նույն ժամանակահատվածը դիտարկել)։ Պատգամավորը նաև նկատել է, որ այս տարվա առաջին 8 ամիսների տվյալներով՝ ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունը կրկնակի անգամ նվազել է: Նա ակնհայտ է համարել, որ այս տարվա արդյունքներով առևտուրը չի կարող ավելի շատ լինել, քան նախորդ տարի, եթե սեպտեմբեր-դեկտեմբերին հրաշք չլինի։ Ըստ նրա՝ այս առումով ՌԴ նախագահ Պուտինի կանխատեսումը սխալ է։

Թունյանը նաև նշել է, որ ՀՀ-ՌԴ վերջին 2-3 տարիների ապրանքային առևտրաշրջանառության թվերին պետք է խիստ վերապահումներով մոտենալ: «Որովհետև դրա մեջ մտնում է նաև վերաարտահանումը։ Եթե վերաարտահանումը «ֆիլտրենք» և փորձենք հասկանալ իրական առևտուրը, թվերը շատ ավելի փոքր կլինեն»,-նշել է պատգամավորը: 

Հայերեն العربية English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին