Իսրայելի նախագահը Թրամփին արժանի է համարում Խաղաղության Նոբելյան մրցանակի

1 րոպեի ընթերցում

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կարծում է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը դադարեցնելու և Մերձավոր Արևելքում նոր իրականություն հաստատելու գործում ջանքերի համար Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն արժանի է դառնալ այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։

Շնորհակալություն հայտնելով Գազայում պատերազմի դադարեցման շուրջ համաձայնության կայացման գործում ներգրավված բոլոր միջնորդական թիմերին՝ նա մասնավորապես ընդգծել է․ «Ցանկանում եմ խորին շնորհակալությունս հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անօրինակ առաջնորդության համար, որը հանգեցրել է գերիների ազատ արձակմանը, վերջ է տվել պատերազմին ու Մերձավոր Արևելքում նոր իրականության հույս առաջացրել։ Կասկած չկա, որ նա սրա համար արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Առաջիկա օրերին եթե մեզ այցելի, մենք նրան կընդունենք Իսրայելի ժողովրդի կողմից մեծագույն հարգանքով, սիրով ու երախտագիտությամբ»։

Խաղաղության Նոբելյան մրցանակի 2025 թվականի դափնեկրի անունը հայտարարվելու է հոկտեմբերի 10-ին։ 

Մերձավոր Արևելք

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնվել են դադարեցնել կրակը Գազայում ու ազատ արձակել գերիներին

 

Հայերեն

PISA 2025 կրթական արդյունքների միջազգային գնահատում․ գլոբալ միտումներն ու առանցքային տվյալները

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Բրազիլի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Իսլանդիան նախատեսում է օրենքով արգելել կետերի որսը

Վարչապետը Փարիզում մասնակցում է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին

Ինչու է Հայաստանը մասնակցել PISA հետազոտությանը․ ԿԳՄՍՆ պարզաբանումը

Ռուսաստանից արտաքսվել է շուրջ 100 հազար միգրանտ

PISA հետազոտության արդյունքները փաստում են՝ կրթության բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ. ԿԳՄՍՆ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը չնախատեսված այց է կատարել Բարձրաշենի դպրոցի շինարարության հրապարակ

Դավիթ Կարապետյանն ու Հենրիկա Մոշիցկա-Դենդիսը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական համագործակցությունը

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է հրետանային և ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքներին