Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ. Վահան Կոստանյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բելգիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը: 

««Համաշխարհային դարպասներ»-ը ԵՄ լոգիստիկ, էներգետիկ ամենամեծ պրոյեկտներից մեկն է, որը պետք է կապի ԵՄ-ն տարբեր այլ տարածաշրջանների, այդ թվում՝ մեր տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների հետ: Եվ վարչապետը հրավիրված է ելույթ ունենալ այս ֆորումի բացման արարողության ժամանակ: Նաև նախատեսված են հանդիպումներ եվրոպացի գործընկերների հետ, երկկողմ այլ հանդիպումներ ևս տեղի կունենան: Եթե իմ տեղեկությունները ճիշտ են, Ադրբեջանի նախագահն այս միջոցառմանը չի մասնակցում»: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին և 9-ին աշխատանքային այցով կգտնվի Բելգիայի Թագավորությունում՝ Բրյուսելում։ Վարչապետը կմասնակցի «Համաշխարհային դարպասներ» (Global Gateway) միջազգային երկրորդ համաժողովին։ 

Հայերեն English Español Русский 中文

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը