Մերձավոր Արևելք

Թրամփը պլանավորում է ելույթ ունենալ Իսրայելի խորհրդարանում

1 րոպեի ընթերցում

Թրամփը պլանավորում է ելույթ ունենալ Իսրայելի խորհրդարանում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ելույթով հանդես գալ Իսրայելի խորհրդարանում՝ Կնեսետում: Գազայում հրադադարի հաստատման շուրջ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունից հետո ակնկալվում է, որ Թրամփը կմեկնի Իսրայել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է Axios պորտալի թղթակից Բարաք Ռավիդը՝ ներկայացնելով Թարմփի հետ հեռախոսազրույցի մանրամասները։

«Նախագահ Թրամփը հեռախոսային հարցազրույցի ժամանակ ասել է ինձ, որ առաջիկա օրերին հնարավոր է ժամանի Իսրայել և պատրաստակամություն է հայտնել ելույթ ունենալ Կնեսետի առջև։ Թրամփն ինձ ասել է․ «Առաջիկա օրերին ակնկալվում է, որ կժամանեմ Իսրայել։Սա մեծ օր է Իսրայելի և ամբողջ աշխարհի համար։ Նրանք ցանկանում են, որ ես խոսեմ Կնեսետում, և եթե դա նրանց ցանկությունն է, ես կանեմ դա», - Ռավիդը X սոցիալական ցանցում փոխանցել է Թրամփի խոսքը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում