Քննչական կոմիտեի մի խումբ ծառայողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրերով, հուշամեդալներով և արժեքավոր նվերով

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը շնորհավորել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին և բոլոր ծառայողներին՝ մասնագիտական օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել բոլորին կատարած աշխատանքի համար:  

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Քննչական կոմիտեում, ինչպես նաև բոլոր մնացած ոլորտներում առկա է մեթոդաբանական  խնդիր, այն է՝ հասնել իդեալական վիճակի:

Ըստ վարչապետի՝ այս մեթոդաբանության  մեջ որոշ բաներ պետք է փոխվեն, քանի որ այդ իդեալի ձգտման ճանապարհին մեծ է հիասթափության և հուսահատության հավանականությունը:

«Մենք պետք է բալանսավորենք, հասկանանք, որ, այնուամենայնիվ, ինչքան էլ իդեալի ձգտենք, նախ պետք է հասկանանք, որ չենք հասնելու դրան: Մեզ պետք է աշխատել հստակ, կանոնակարգված և արդյունավետության բարձրացման՝ շարունակական արդյունավետության բարձրացման վրա։ Ինձ թվում է՝ իդեալը կամ իդեալի պատկերացումը դա է, որ մենք ամեն հաջորդ փուլի պետք է արձանագրենք, որ ավելի արդյունավետ ենք աշխատում, ավելի արդյունավետ ենք հանցագործությունները բացահայտում, ավելի արդյունավետ ենք կանխում և նախականխում հանցագործությունները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երկրի ղեկավարի խոսքերն է մեջբերված ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Նիկոլ Փաշինյանն արդյունավետ աշխատանքի առումով կարևորել է պրոֆեսիոնալիզմի անհրաժեշտությունը և նշել, որ նաև պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում պրոֆեսիոնալիզմ: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է արժեքային, բարոյական համակարգը,  խիզախությունը.

«Կադրային քաղաքականության առումով կրթությունը, այո՛, շատ կարևոր է, սակայն իրականում կարծում եմ, որ խիզախությունն էլ կրթության հարց է, որովհետև խիզախությունը գալիս է նաև նրանից, թե մարդը, այնուամենայնիվ,  հասկանո՞ւմ է ինչով  է զբաղված ինքը: Բարոյականությունն էլ, իմ կարծիքով, կրթության հետ կապ ունեցող որոշակի բան է»: 

Վարչապետը նշել է, որ իրավապահ մարմինների մեծագույն խնդիրը պետք է լինի ոչ միայն հանցագործությունների բացահայտումը, այլև կանխումն ու նախականխումը:

«Այն, որ Քննչական կոմիտեն շատ կարևոր ինստիտուցիոնալ դերակատարում ունի Հայաստանի պետական, հանրային անվտանգության, իրավակարգի պաշտպանության առումով, իհարկե, դա ակնհայտ փաստ է: Ըստ էության, քննչական համակարգի բարեփոխումները մենք ավարտել ենք, հիմա ունենք երկու քննչական մարմին և արդեն երկրորդ տարին է, որ մենք այս համակարգով ենք աշխատում: Հիմա պետք է հետևենք, նաև ընթացքը հասկանանք: Հույս ունեմ՝ պտուղները քաղելու ժամանակ  կգա, չնայած պետք է ասել, որ ընդհանուր առմամբ, իհարկե, տպավորությունները դրական են»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Երկրի ղեկավարը նաև նշել է, որ  պետք է ունենալ բավարար խիզախություն՝ գնալ և առերեսվել, այդ թվում՝ պետական համակարգերի կատարած աշխատանքի  թերությունների հետ.

«Սրանով առավելությունները, իմ կարծիքով, ավելի կընդգծվեն: Մենք պետք է թերություններն էլ ընդգծենք, և շնորհակալ եմ, որ Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձավ, որպեսզի հանրության շրջանում չստացվի տպավորություն, թե Կառավարությունը, Քննչական կոմիտեն գոհ են իրականությունից: Ո՛չ, մենք բոլոր պրոբլեմները գիտենք»: 

Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհավորել և շնորհակալություն է հայտնել ներկաններին, նրանց ընտանիքի անդամներին: 

Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ մի խումբ ծառայողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրերով, ՀՀ վարչապետի հուշամեդալներով և  արժեքավոր նվերով:

Հայերեն العربية Français Русский

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը