ՀՀ վարչապետը Բրյուսելում կմասնակցի միջազգային համաժողովի
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-9-ին աշխատանքային այցով կգտնվի Բելգիայի Թագավորությունում՝ Բրյուսելում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Վարչապետը կմասնակցի «Համաշխարհային դարպասներ» (Global Gateway) միջազգային երկրորդ համաժողովին։
Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ։