Օգոստոսի 8-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

08 հոկտեմբեր,  2025            

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին ՀՀ ԳԱԱ-ից կմեկնեն Բյուրական, որտեղ ժամը 12:00-ին կկայանա «Բյուրականյան փառատոն 2025»-ը: Բյուրականի աստղադիտարանը կդառնա գիտության և մշակույթի կենտրոն՝ նշանավորելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը» միջազգային կոնֆերանսը և ՄԱՄ տարածաշրջանային կենտրոնի հիմնադրման 10-ամյակը։ Ժամը 19:00-ին՝ վերադարձ Երևան։ Լիլիթ:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11:30-ին «Կոնգրես» հյուրանոցում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող՝ տեղական զարգացմանն աջակցող ԵՄ առաջատար նախաձեռնությունը՝ «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (M4EG), պաշտոնապես մեկնարկում է ծրագրի երրորդ փուլը։ Միջոցառմանը բացման խեսքով հանդես կգան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։ ՄԱԶԾ, (+374 91) 420122: 

Մշակույթ

Ժամը 17:00-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովե Բոյաջյան» ցուցասրահում կկայանա «Նկարելով մտածել. մարմինը՝ որպես բնորդ» ցուցադրությունը։ Այս ցուցահանդեսով ՀԳՊԱ «Բոյաջյան» ցուցասրահը նաև որոշ դադարից հետո վերաբացում է իր դռները՝ նոր տեսլականով և ծրագրերով։ Ցուցադրությունը իրականացվում է ՀԳՊԱ 80-ամյակի շրջանակում և ներառում է գծանկարների ընտրանի ՀԳՊԱ բազմամյա ֆոնդից։ Ներկայացված աշխատանքները ստեղծվել են տարբեր տարիներին ուսանողների կողմից՝ որպես մերկ մարմնի ուսումնասիրության հետազոտական և ստեղծագործական վարժանք։ (010) 561855:  

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը