Երևան

Երևանում կվերակառուցվի ևս մեկ այգի

1 րոպեի ընթերցում

Երևանում կվերակառուցվի ևս մեկ այգի

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին հարակից ուսանողական զբոսայգին նոր կյանք կստանա: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համալսարանի 95-ամյակին ընդառաջ՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից արդիականացվում է զբոսայգու ոռոգման համակարգը, որի բացակայության պատճառով հանգստի գոտին ոչնչացման եզրին էր:

«Զբոսայգու ոռոգման խնդիրը լուծելուց հետո տարածքում կտնկվեն ավելի քան 50 ծառատեսակներ և հարյուրավոր թփեր»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում