Քաղաքականություն

Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են կայացել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են կայացել

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են կայացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, նշելով՝ խորհրդակցությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 6-ին, Աստանայում:

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնսուպաևի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությունների ընթացքում մանրամասն քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ առաջիկա միջոցառումների և փոխայցերի օրակարգը, փոխգործակցությունը՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում:

Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել արտաքին քաղաքական գերատեսչությունների սերտ շփումների և համագործակցության շարունակականության վերաբերյալ՝ Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում