3 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
07 հոկտեմբեր, 2025
Պետական կառույցներ
Ժամը 11:00-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։
Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանի, «Սքայբոլ» ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանի ասուլիսը։ Թեմա. «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոն, «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարություն․ սպասվող միջոցառումները։
Ժամը 16:00-ին Հայաստանի պատմության թանգարանում կկայանա «Ստեփան Լիսիցյան-160» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդեսի բացման արարողությունը՝ նվիրված անվանի գիտնական Ստեփան Լիսիցյանի 160-ամյակին։ Ստեփան Լիսիցյանի կյանքի և թանգարանային գործունեության մասին բանախոսությամբ հանդես կգա Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության բաժնի վարիչ Արտակ Ասատրյանը։ Ցուցահանդեսի շրջանակում կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության բաժնի երկարամյա վարիչ Ստ.Լիսիցյանի գիտարշավների միջոցով ձեռք բերված ազգագրական առարկաները, լուսանկարներ և օրագրեր։ 055 520691:
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ
Ժամը 14:00-ին ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում /Ալեք Մանուկյան 1/ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակը և Երևանի պետական համալսարանը հրավիրում են Միացյալ Թագավորության կառավարության կողմից ֆինանսավորվող Ժողովրդագրական դիմակայունությանն ուղղված նոր ծրագրի մեկնարկին, ինչպես նաև ԵՊՀ Ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնի բացմանը։ Ներկա կլինեն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը, «Ամերիա» ՓԲԸ Գործընկեր, Կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: ՄԱԿ, (+37491) 42 90 29:
Մամուլի ակումբներ
Ժամը 14:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակի միացմամբ տեղի կունենա Մոսկվա-Մինսկ-Աստանա-Երևան-Տաշքենդ-Թբիլիսի տեսակամուրջ, որին կմասնակցի Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը։ Ասուլիսը նվիրված է միջազգային օրակարգին և մերձավոր երկրների հետ Ռուսաստանի համագործակցության հրատապ հարցերին: