Ուսուցիչն է կերտում ապագա քաղաքացու դիմագիծը և այդպիսով նաև պետության ապագան. ՀՀ նախագահի ուղերձը

2 րոպեի ընթերցում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ՝ նշելով, որ ուսուցիչն է կերտում ապագա քաղաքացու դիմագիծը և այդպիսով նաև պետության ապագան։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանի ուղերձում նշվում է.

«Սիրելի՛ ուսուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ։

Ուսուցիչ լինելը ոչ միայն մասնագիտություն է, այլև կոչում ու մեծ պատասխանատվություն։ Ամենօրյա աշխատանքով դուք կերտում եք մեր զավակների մտածողության ու գիտելիքի հիմքերը, սերմանում եք առողջ բանականություն և ձևավորում ազատ ու քննադատական միտք։ Դպրոցում ձեր պարտքն ու պատասխանատվությունը ոչ թե գիտելիքի մեխանիկական փոխանցումն է, այլ դրա միջոցով մարդու և քաղաքացու ազատության, արժանապատվության ու բարոյականության արժեհամակարգի ստեղծումը։

Մեր երեխաների, ասել է թե՝ հանրության կորիզի քաղաքացիական գիտակցությունը, պետականության հանդեպ հարգանքը և հասարակության հանդեպ պատասխանատվության զգացումը մեծապես կախված են հենց ձեզնից։

Կարելի է ասել՝ ուսուցիչն է կերտում ապագա քաղաքացու դիմագիծը և այդպիսով նաև պետության ապագան։

Լիովին գիտակցում եմ նաև ձեր առաքելության դժվարությունները։ Հաճախ ձեզ վիճակվում է ոչ միայն կրթել, այլև դիմակայել դժվարությունների, երբ տարբեր ազդեցություններ կամ նույնիսկ համակարգային որոշ գործելակերպեր փորձում են շեղել ուսուցչին իր հիմնական առաքելությունից։

Ձեր ուժն ու համբերությունը հենց այստեղ է արժևորվում․ կարողանալ հավատարիմ մնալ կրթությանը, պահպանել արժանապատվությունը և շարունակել սերունդներին փոխանցել այն, ինչի վրա կառուցվում է մեր երկրի ապագան։

Սիրելի՛  ուսուցիչներ,

Իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեզ՝ նվիրումի ու տոկունության համար։ Մաղթում եմ քաջառողջություն, խաղաղություն և ընտանեկան երջանկություն։

Թող ձեր աշխատանքը պսակվի հաջողությամբ, իսկ ձեր սաները դառնան գիտակից, ազատամիտ ու արժանապատիվ քաղաքացիներ՝ ամրապնդելով մեր պետականության հիմքերը»։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն