Հոկտեմբերի 6-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

Հոկտեմբերի 6-ի միջոցառումների անոնս

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (Մ.Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կմեկնարկի «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը-2» (AHME-2) միջազգային գիտաժողովը։ Ժամը 10:30-ին գիտաժողովին կհաջորդեն սեսիաները: Գիտաժողովին զեկուցումներով հանդես կգան ոլորտի լավագույն մասնագետներն Ավստրալիայից, Ավստրիայից, Եգիպտոսից, Թուրքիայից, Իսպանիայից, Իտալիայից, Իրանից, Հայաստանից, Հորդանանից, Չինաստանից, Ռումինիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Տաջիկստանից։ Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 10-ը՝ Բյուրականի աստղադիտարանում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո: ՀՀ ԳԱԱ: 

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի Զբոսաշրջության քաղաքականության վարչության պետ Անահիտ Մկրտչյանի ասուլիսը։ Թեմա. կներդրվի հյուրանոցային ծառայությունների միջազգային չափանիշներին համապատասխան որակավորման համակարգ։

Ժամը 16:00-ին Ծաղկաձոր քաղաքի «ԷՅԹԻ ԷՅԹ ՀՈԹԵԼ ԵՎ ՍՊԱ» հյուրանոցային համալիրում տեղի կունենա ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի և Բուլղարիայի Հանրապետության Բուրգաս քաղաքի միջև համագործակցության հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը։ Հուշագրի ստորագրմամբ կողմերը պաշտոնապես կհաստատեն քույր-քաղաքների հարաբերություններ, ինչը կնպաստի երկու քաղաքների միջև մշակութային, կրթական, զբոսաշրջային և համայնքային կառավարման ոլորտներում համագործակցության խորացմանը, ինչպես նաև նոր ծրագրերի ու նախաձեռնությունների իրագործմանը։ Չենք գնում: Ծաղկաձորի համայնքապետարան, 060 680 139։ 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11:00-ին «Սալոն» ռեստորանում (Աբովյան 8) հրավիրում ենք Մեդիա Բրանչի, որտեղ կներկայացնենք «Silicon Mountains» տեխնոլոգիական գագաթնաժողովի մանրամասները և կքննարկենք բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումները։ Հոկտեմբերի 14-ին «Դվին Հոլ»-ում (Պարոնյան 40) տեղի կունենա Silicon Mountains Tech Summit 2025-ը՝ «Արհեստական բանականության անատոմիա» խորագրով՝ համաշխարհային ճանաչում ունեցող խոսնակների մասնակցությամբ: 055 590 950: 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 13:30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա միջազգային երիտասարդական գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը: Ողջույնի խոսքով հանդես կգան ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՈՒԳԸ նախագահ Սիրանուշ Բաղումյանը, ինչպես նաև հրավիրյալ գործընկերներ: Բացման արարողության համերգային ծրագիրը կապահովի ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը և երաժշտական այլ խմբեր: Գիտաժողովի շրջանակում կանցկացվեն պանելային քննարկումներ, գիտաճանաչողական այցեր, մշակութային հանդիպումներ և այլն: ԵՊՀ, 094 52 52 65: 

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը