Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

04 հոկտեմբեր,  2025            

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:30-ին Հայ օգնության ֆոնդի գրասենյակում /ՀՕՖ, Խորենացի 22/ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչների այցը Հայաստան։ Մամուլի ասուլիսին խորհուրդը կամփոփի այցը, կներկայացնի ՀՕՖ-ի վերջին տարիների աշխատանքներն ու արձանագրված արդյունքները, ինչպես նաև առաջիկա ծրագրերը, որոնք նպատակաուղղված են լինելու Հայաստանի փոփոխվող կարիքներին։ Պատվիրակների կազմում են ՀՕՖ-ի նախագահը, Հոգաբարձուների խորհրդի նախագահը, ՀՕՖ-ի հավատարիմ բարերարները, հովանավորներն ու աջակիցները Արևելյան և Կենտրոնական ԱՄՆ-ից։ 

Ժամը 13:00-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում /Մ.Խորենացի փ.15/ Ուսուցչի օրվան ընդառաջ՝ կկայանա «Ինչպիսին պետք է լինի Հայոց Այբբենարանը» խորագրով աշխատաժողով: Աշխատաժողովի նպատակն է տարբեր տարիներին օգտագործված այբբենարանների հեղինակների ու մասնագետների մասնակցությամբ քննարկել Այբբենարանի՝ որպես ազգային ինքնության և ազգակերտման հիմնաքարի դերը ժամանակակից մարտահրավերների պայմաններում, ինչպես նաև հայտարարել «Ազգային ուսուցիչ» մրցույթի մեկնարկը։ Հիմնական բանախոսներ՝ Կարին Տոնոյան, Արմինե Դավթյան, Ատոմ Մխիթարյան, Արմեն Ներսիսյան։ Բանախոսները հարցազրույցների համար հասանելի կլինեն ինչպես միջոցառումից 15 րոպե առաջ, այնպես էլ դրանից հետո։ Կազմակերպիչ՝ Ազգային կրթության խորհուրդ: Ազգային կրթության խորհուրդ:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ 

Ժամը 10:00-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում (Ալ.Մանուկյան 1) ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է ուսուցչական համաժողով՝ «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» խորագրով: Համաժողովի նպատակն է՝ տարածել հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձը, միավորել ուսուցչական աշխատանքի մտավոր ներուժը հանրակրթական պետական չափորոշչի ներդրման աշխատանքներում: ՀՀ ԿԳՄՍՆ:

Ժամը 11:00-ին Ագրարային համալսարանի ագրոտեխնոլոգիական սրահում տեղի կունենա «Այլագիր» գիտահեն կոդավորման մրցույթը Snap! և Python ծրագրավորման լեզուներով։ Մրցույթին կմասնակցեն 7-12-րդ դասարանների դպրոցականները և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները։ Մրցույթն իրականացվում է «Անտրոհուս» կրթական հիմնադրամի կողմից։ Մրցույթը բաղկացած է երկու հատվածից՝ գիտապաստառների ցուցահանդես և բուն մրցութային փուլ։ +374 93 27 98 44: 

Մշակույթ

Ժամը 16:00-ին Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում «Ներկատարյալ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում ԹՈՒՄՈ ակադեմիայի գրաֆիկ դիզայնի փորձագետ-դասընթացավար, արվեստագետ, Newmag հրատարակչության գլխավոր դիզայներ Էդիկ Պողոսյանը կներկայացնի «Սպասող մարդու օրագիր» գիրքը։ Այն իրանական ժամանակակից պոեզիայի ժողովածու է, որի բանաստեղծությունները թարգմանել է Էդիկը։ Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 2015-ին՝ սահմանափակ՝ տարվա օրերի քանակով՝ 365 գումարած 1: 10 տարի անց հեղինակը որոշել է վերահրատարել գիրքը։ +374 93 316688:

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը