ՀՀ-ն է որոշում իր սուվերեն տարածքում գտնվող տեղանունները. ՔՊ պատգամավորներն անդրադարձան Ալիևի եզրույթին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունն է որոշում իր սուվերեն տարածքում գտնվող տեղանունները, ինչպես և Ադրբեջանն է որոշում, թե ինչ անուններ տա իր սուվերեն տարածքում գտնվող քաղաքներին, գյուղերին և ճանապարհներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում նշեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» եզրույթին։ 

«Կան պաշտոնական ստորագրված փաստաթղթեր, որտեղ կան նշված հստակ անուններ, պայմանավորվածություններ, մենք ելնում ենք պաշտոնական փաստաթղթերից և պայմանավորվածություններից, մնացած բոլոր խոսույթները չեն կարող լեգիտիմ լինել, եթե վերաբերելի են ՀՀ սուվերեն որևէ տարածքի»,- ասաց Հովհաննիսյանը։

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ընդգծեց՝ հոկտեմբերի 2-ին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո, երկրների ղեկավարների մամուլի ծառայությունները հրապարակել են նույնական մամուլի հաղորդագրություններ, որտեղ նշված է, որ կողմերն անդրադարձել են նաև TRIPP «Թրամփի ուղի» ենթակառուցվածքային ծրագրին։

Քաղաքականություն

«Զանգեզուրի միջանցքը» Հորադիզ-Զանգելան ճանապարհն է, այն Հայաստանի մասին չէ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում նշել էր, որ «Զանգեզուրի միջանցքը» Հորադիզ–Զանգելան ճանապարհն է, որը կարող է ձգվել մինչև Հայաստանի հետ սահմանային կետ՝ չհասած Հայաստանի սահման, այն Հայաստանի Հանրապետության մասին չէ:

Հայերեն

Սերժ Սարգսյանը նույնպես Հակակոռուպցիոն կոմիտե է ժամանել

Ռուսաստանում և Ուկրաինայում նոր փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին

Հայաստանում հյուրընկալության ոլորտի առաջին միջազգային դպրոցի ուսանողները մեկնում են Ֆլորենցիա

Հնդկաստանը բացել է նավահանգիստները Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով վերաուղղորդված բեռների համար

Ազգային բժշկական պալատը Գյումրիի ԲԿ-ում կվերապատրաստի Շիրակի մարզի բուժաշխատողներին

Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է, նա տեղափոխվել է բժշկական հաստատություն

Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. Դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում

Ճապոնիայում հազարավոր մարդիկ են տարհանվել մոտեցող թայֆունի պատճառով

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին