Փաշինյանը, Կոշտան և ֆոն դեր Լայենն անդրադարձել են Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի արդյունքներին և TRIPP նախագծի իրագործմանը

2 րոպեի ընթերցում

Կոպենհագենում, Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը, նախագահ Կոշտան և նախագահ ֆոն դեր Լայենը քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգը, մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։

Ըստ աղբյուրի՝ կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին, Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի արդյունքներին և TRIPP նախագծի իրագործմանը։ Այս համատեքստում ընդգծվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարևորությունը՝ որպես տարածաշրջանային համագործակցության և կայուն զարգացման կարևոր հենասյուն։

Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահները վերահաստատել են ԵՄ շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների օրակարգին։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար և կարևորել ԵՄ-ի հետ գործընկերության խորացումը։

Հայերեն العربية English Español Français Русский

Հոկտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Այս հրաշքները շուտով կճախրեն Հայաստանի երկնքում. Պապիկյան

Զելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետ

Կոնստանտին Սոկոլովը խոսել է Թեղուտի հանքավայրի շահագործման հետ կապված պլանների մասին

Հրազդանի համայնքապետարանի պաշտոնատար անձը մեղադրվում է ընտրակաշառք տալու, պաշտոնեական կեղծիք կատարելու և հափշտակությանն օժանդակելու մեջ

COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովին

Ըստ Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցի Հայաստանը տնտեսական լուրջ հետևանքների կբախվի ԵԱՏՄ անդամակցության կասեցման դեպքում

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականների վրա երկու լցանավի պայթելու մասին

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր