Հոկտեմբերի 3-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

03 հոկտեմբեր,  2025            

ՀՀ ԱԺ 

Ժամը 11:00-ից Ազգային ժողովի 314 դահլիճում տեղի կունենան ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները՝ հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն-11:00- 11:20, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:40-12:00:

Պետական կառույցներ

Ժամը 12:00-ին Կինոյի տանը՝ Ազգային սինեմատեք կինոթանգարանում /մուտքը՝ Խանջյան փողոցից, Կինոյի տան գլխավոր մուտքից/ կկայանա մամուլի ասուլիս՝ նվիրված հոկտեմբերի 9-ից նոյեմբերի 30-ը Ֆրանսիայում, համաշխարհային արվեստի խոշորագույն հարթակում՝ «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնում, Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններին։ Այն բացառիկ իրադարձություն է հայկական կինոյի պատմության ընթացքում։ Մամուլի ասուլիսին կբանախոսեն Հարություն Խաչատրյանը, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը։ Roza Grigoryan, (+ 374) 77 30 34 84:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 16:00-ին Իզմիրլյան ԲԿ-ն հրավիրում է ներկա գտնվելու Իզմիրլյան ԲԿ-ի Ուրոլոգիական կլինիկայի 20-ամյակի միջոցառմանը։ Հանդիսավոր արարողությանը կմասնակցեն հյուրեր և միջազգային գործընկերներ ԱՄՆ-ից և այլ երկրներից։ Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի 20 տարին կներկայացնի Ուրոլոգիական կլինիկայի տնօրեն, պրոֆեսոր Արթուր Գրաբսկին։ Կցուցադրվի 30-րոպեանոց՝ «Գաղափարից մինչև գերազանցություն» վավերագրական ֆիլմը՝ բաժանմունքի հիմնադրման պատմության ու անցած ճանապարհի մասին։ Կանցկացվի մրցանակաբաշխություն, կհանձնվեն պատվոգրեր և խորհրդանշական նվերներ։ Միջոցառման մշակութային տրամադրությունը կապահովի Գյումրու ժողովրդական նվագախումբը։

Մշակույթ 

Ժամը 14:00-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա արձակագիր, կինոգետ, դրամատուրգ Դավիթ Մուրադյանի «Երևանի սառը ջուրը» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը:  

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը