Ավարտվել է զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

3 րոպեի ընթերցում

ՀՀ պետական սահմանի Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Արմենպրես»-ի փոքանցմամբ՝ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ զորամասի ժամկետային երկու զինծառայող նույն զորամասի ժամկետային զինծառայողի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու եղանակով վերջինիս անզգուշությամբ հասցրել են ինքնասպանության։

Մասնավորապես՝ երկու զինծառայողները տարբեր պատճառներով պարբերաբար սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել Ս.Հ.-ի հասցեին, այնուհետև խմբով դաժան վերաբերմունք են դրսևորել նրա նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: 

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ զինծառայողի դեմքին առկա մարմնական վնասվածքը նկատել է ՀՀ ՊՆ զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալը, ով պարզելով, որ նշված վնասվածքները պատճառել են զորամասի երկու զինծառայողները, հանցագործության դեպքի մասին սահմանված կարգով չի զեկուցել, այլ դրա փոխարեն կարգադրել է զինծառայողի աչքի շրջանում առկա վնասվածքը շպարել:

Այսպիսով, երեք անձի՝ վերը նկարագրված գործողությունների հետևանքով Ս.Հ.-ն իրեն ամրակցված ինքնաձիգով ծնոտի հատվածում կրակահերթով արձակել է երկու կրակոց՝ գործելով ինքնասպանություն:  

Երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), մեկ անձի նկատմամբ՝ 549-րդ հոդվածի 3-րդ մասով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը):

Երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն Русский

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է LuLu Group International խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչների հետ

Պորտաբույծների այդ համակարգը պետք է արմատախիլ արվի. Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին

Մոլդովայի վարչապետը հանդիպել է Մոլդովայում ԵԱՀԿ առաքելության նոր ղեկավարի հետ. Moldpres

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանում Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերի դեմ

Մեծ Բրիտանիան կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները

Հայաստան ներմուծվող և Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող մի շարք ապրանքախմբերի համար գործում է դրոշմավորման փոխճանաչելիության հատուկ կարգ. ՊԵԿ

Սոֆիայում անցկացվում է Հաշվողական լեզվաբանության 7-րդ միջազգային գիտաժողովը. BTA