Գերմանիան գրանտային օժանդակություն կտրամադրի Հայաստանին. գործադիրը հավանություն տվեց համաձայնագրին

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող «Տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գործադիրի հոկտեմբերի 2-ի նիստում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնեց՝ համաձայնագիրը գրանտային օժանդակություն է ենթադրում, ոչ թե վարկային միջոցներ։

«Համաձայնագրով նախատեսվում է հետևյալ օժանդակությունը․ մասնավոր տնտեսության զարգացում և նախնական և միջին մասնագիտական կրթություն Հայաստանում՝ մինչև վեց միլիոն հարյուր հազար եվրո, կենսակայուն էներգետիկա հանուն Հայաստանի համայնքների կլիմայադիմացկուն զարգացման՝ մինչև վեց միլիոն հարյուր հազար եվրո, Հայաստանի համայնքների ինտեգրված զարգացում՝ մինչև երեք միլիոն հարյուր հազար եվրո, ուսումնասիրությունների և մասնագետների հայաստանյան ֆոնդեր՝ մինչև երեք հարյուր հազար եվրո։ Գերմանիայի կառավարությունը Համաձայնագրի 1-ին կետով ներկայացված՝ վերոնշյալ 4 ծրագրերի իրականացման համար տրամադրում է անձնակազմային և ոչ դրամական ծառայություններ, անհրաժեշտության դեպքում նաև ֆինանսական գումարներ՝ 15 մլն 600 հազար եվրո ընդհանուր արժեքով»,- ասաց Պապոյանը։ 

Էկոնոմիկայի նախարարը նշեց՝ Հայաստանը շահագրգռված է ընդլայնել և ամրապնդել Գերմանիայի հետ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով: 

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան