Միացյալ Նահանգներ

Թրամփը մտադիր է չորս շաբաթից հանդիպել Սի Ծինփինի հետ

1 րոպեի ընթերցում

Թրամփը մտադիր է չորս շաբաթից հանդիպել Սի Ծինփինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ մեկ ամսից հանդիպում կանցկացնի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում:

Թրամփը նշել է, որ սոյայի աճեցմամբ զբաղվող ֆերմերները տուժում են, քանի որ Չինաստանը, ելնելով «բանակցային» պատճառներից, ԱՄՆ-ից սոյա չի գնում: 

«Ես Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպում կունենամ չորս շաբաթից, և սոյան կլինի քննարկման հիմնական թեմաներից մեկը», - նշել է Թրամփը։

Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն մեծ գումար է աշխատում մաքսատուրքերի շնորհիվ, և դրա մի մասը կհատկացվի ֆերմերներին օգնությանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում