Սպորտ

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ

1 րոպեի ընթերցում

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիայի հոկտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 4 գրոսմայստեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց վարկանիշային աղյուսակում Հայաստանից միայն երկու գրոսմայստեր կա` Շանթ Սարգսյանը, որը 50-րդն է և Ռոբերտ Հովհաննիսյանը, որը 94-րդն է:

Կանանց դասակարգման աղյուսակում ևս Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ` Էլինա Դանիելյանը (34-րդ տեղ) և Լիլիթ Մկրտչյանը (66-րդ տեղ): 

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դասակարգման աղյուսակում 23-րդն է: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում