Քաղաքականություն

Մենք պատրաստ ենք աջակցել խաղաղության պայմանագրի իրագործմանը․ ֆրանսիացի նախարար

1 րոպեի ընթերցում

Մենք պատրաստ ենք աջակցել խաղաղության պայմանագրի իրագործմանը․ ֆրանսիացի նախարար

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը փաստացի վկայություն է այն մասին, որ Հայաստանի կառավարությունը մեծ խիզախություն է ցուցաբերել՝ գտնվելով վերջին տարիներին շատ բարդ իրավիճակում և շարունակելով հաստատակամորեն ներգրավվել դիվանագիտության մեջ ու որոնել խաղաղություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է  Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը «Լիսաբոնից Երևան. ուրվագծելով լայն հարևանության համար Եվրոպայի ռազմավարությունը» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը։

Իր խոսքում Հադադն ընդգծել է նաև Հայաստանի կառավարության կողմից բարեփոխումների շարունակումը, աջակցությունը ժողովրդավարությանը և կոռուպցիայի դեմ պայքարը։

«Այս հարցում Փաշինյանի կառավարությունն իսկապես արժանի է գովասանքի։ Մենք պարբերաբար կապի մեջ ենք Հայաստանի կառավարության հետ, նախագահ Մակրոնը՝ վարչապետ Փաշինյանի հետ, և մենք պատրաստ ենք աջակցել այս խաղաղության պայմանագրի իրագործմանը»,- հավելել է Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով լիազոր նախարարը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում