Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

Անոնս

01 հոկտեմբեր,  2025            

 

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին ՀՀ ԱԺ-ում աշխատանքը կշարունակի Ազգային ժողովի հերթական նիստը: 

Պետական կառույցներ

Ժամը 10:30-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահի «Էսպերանտո» սրճարանում կկայանա «Wizz Air» ավիաընկերության բազայի պաշտոնական բացմանը նվիրված մամուլի ասուլիս, որին կհաջորդի Նեապոլ-Երևան թռիչքի դիմավորման և ժապավենի կտրման արարողությունը։ Մամուլի ասուլիսին ելույթով հանդես կգա «Wizz Air Hungary» ավիաընկերության գործադիր տնօրեն Ռոլանդ Թիշները, մեկնաբանություններով հանդես կգան ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն: Ասուլիսին կհաջորդի հարցուպատասխան, ինչպես նաև հնարավորություն կտրամադրվի մուտք գործել օդանավակայանի բաց տարածք՝ տոնական թռիչքի ժամանմանը ներկա լինելու համար։ Լուսինե, +374 95717775:

Ժամը 11:00-ին Առողջապահության նախարարության կոլեգիայի դահլիճում (Կառավարական տուն N 3) տեղի կունենա նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը՝ «Մարզային առողջապահություն: Ապահովագրություն. ո՞ր փուլում են ներդրման աշխատանքները» թեմաներով: Խնդրում ենք ասուլիսին ներկայանալ 10-15 րոպե շուտ՝ անձը հաստատող փաստաթղթով: Մարիամ Ծատրյան, 077 05 19 99:

Մշակույթ

Ժամը 19:00-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Հայ Ֆեստ» միջազգային փառատոնի ասուլիսը։ Բանախոս՝ «Հայ Ֆեստ» փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյան։ Հոկտեմբերի 1-8-ը Երևանում կանցկացվի «Հայ Ֆեստ» 23-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը՝ «Փառատոնային ձերը» խորագրով։ Այն փառատոնի համար հատուկ հեղինակած կարգախոս է, որը շեշտում է փառատոնը, որպես համատեղ և միաժամանակ յուրաքանչյուրի անձնական տոն։ Փառատոնը իրականացվում է Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ։ Փառատոնի գլխավոր աջակիցներն են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և «Հոսք» հիմնադրամը։ Փառատոնը ընդգրկված է EFFA Եվրոպական փառատոների ասոցիացիայի 24 լավագույնների ցանկում։ 374 99561082: 

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը