Աշխարհի տարբեր երկրներ ողջունել են Թրամփի առաջարկը Գազայում խաղաղություն հաստատելու վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

Աշխարհի մի շարք առաջնորդներ և արտաքին գործերի նախարարներ հայտարարել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածի համար խաղաղության ծրագրին իրենց աջակցության և անկլավում ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով համագործակցելու պատրաստակամության մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, ԱՄԷ-ի, Ինդոնեզիայի, Պակիստանի, Թուրքիայի, Կատարի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են տարածել՝ վերահաստատելով իրենց հանձնառությունը Միացյալ Նահանգների և կողմերի հետ դրական և կառուցողական համագործակցությանը՝ համաձայնագիրը վերջնականապես հաստատելու և դրա իրականացումն ապահովելու համար։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Թրամփի ծրագիրը՝ X հարթակում արված հայտարարության մեջ նշելով. «Ես ակնկալում եմ, որ Իսրայելը վճռականորեն կներգրավվի այս սկզբունքին: ՀԱՄԱՍ-ն այլընտրանք չունի,  բացի բոլոր պատանդներին անհապաղ ազատ արձակելուց և այս ծրագիրն իրականացնելուց»: 

Մակրոնը նաև հաստատել է Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ նպաստելու ծրագրի իրականացմանը և հետևելու կողմերի պարտավորություններին: 

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին միավորվել և համագործակցել ԱՄՆ վարչակազմի հետ՝ այս առաջարկը վերջնականապես մշակելու և իրականացնելու համար», - ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

Նրա խոսքով՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պետք է ընդունի ԱՄՆ ծրագիրը, վայր դնի զենքերը և ազատ արձակի մնացած պատանդներին։

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին նույնպես ողջունել է ԱՄՆ առաջարկը՝ նշելով, որ այն կարող է լինել «շրջադարձային պահ՝ ռազմական գործողությունների մշտական ​​դադարեցման, բոլոր պատանդների անհապաղ ազատ արձակման և քաղաքացիական բնակչության համար լիարժեք ու անվտանգ մարդասիրական հասանելիության ապահովման համար»։

«Ես բարձր եմ գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերն ու առաջնորդությունը՝ Գազայում արյունահեղությունը դադարեցնելու և հրադադարի հասնելու համար», - X-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 

Նա հավելել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել դիվանագիտական ​​գործընթացին և մտադիր է նպաստել «բոլոր կողմերի համար ընդունելի արդար և երկարատև խաղաղության» հաստատմանը։ 

Նորվեգիայի կառավարությունը ողջունել է Թրամփի ծրագիրը և հայտարարել, որ ակնկալում է Իսրայելի կողմից հստակ արձագանք՝ նշելով, որ սերտ կապի մեջ է տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս գործընկերների հետ։

Պաղեստինի ղեկավարությունը նույնպես ողջունել է Գազայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ամերիկյան և արաբական ջանքերը՝ բարձր գնահատելով Թրամփի դիրքորոշումը։ 

Կատարն ու Եգիպտոսը Թրամփի ծրագիրը փոխանցել են ՀԱՄԱՍ-ի բանակցային թիմին, որն էլ իր հերթին միջնորդներին խոստացել է ուսումնասիրել Թրամփի առաջարկը։

Հայերեն Русский

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց