Սեպտեմբերի 30-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

Անոնս 

30 սեպտեմբերի, 2025 

Ժամը 10:00-ին ՀՀ ԱԺ-ում տեղի կունենա Ազգային ժողովի հերթական նիստը: 

Պետական կառույցներ

Ժամը 09:30-ին «Դվին» հյուրանոցում կկայանա միջազգային համաժողով, որի շրջանակներում Հայաստան են ժամանելու տարբեր երկրներից պատվիրակություններ և պաշտոնատար անձինք: Համաժողովի հիմնական բանախոսներն ու պատվիրակները. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբ, UBS Financial Bank-ի փոխնախագահ և Սիլիկոնյան հովտի խորհրդատու Մարկ Չենյան (ԱՄՆ), այդ թվում համաժողովին ներկա կլինեն նաև ՀՀ-ում գործող դիվանագիտական կառույցների դեսպաններ: Քննարկվելու են ՀՀ տնտեսական զարգացումները և ՀՀ-ում ծառացած առկա խնդիրները: Համաժողովը հնարավորություն կտա. անմիջապես բանախոսներից վերցնել հարցազրույց: ‪+374 99111331, Mariam Manukyan 

Ժամը 11:30-ին Հայաստանի ազգային պատկերասրահի մոտից կմեկնեն Գավառ, որտեղ ժամը 14:00-ին, Գավառի Կենտրոնական հրապարակում կվերաբացվի Հրաչյա Բունիաթյանի անվան Գավառի պատկերասրահը: Հայաստանի ազգային պատկերասրահը, հավատարիմ մնալով իր տարածքային զարգացման և մարզային մշակութային քաղաքականությանը, շարունակում է վերանորոգել, արդիականացնել մասնաճյուղերը: Գավառի պատկերասրահը դառնում է ՀԱՊ-ի արդեն վեցերորդ վերագործարկված մասնաճյուղը: 099 305341, 077 305341:

Ժամը 14:00-ին «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում (Աբովյան 12) տեղի կունենա տարվա կարևորագույն տեխնոլոգիական իրադարձության՝ «ԴիջիԹեք 2025»-ին նվիրված մամուլի ասուլիսը։ Ասուլիսի բանախոսներն են՝ ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանը: Բանախոսները կներկայացնեն այս տարի հոկտեմբերի 10-12-ն անցկացվող ամենամեծ տեխնոլոգիական տոնի մանրամասները։ Ռոզա Գրիգորյան, 077 303484: 

Ժամը 15:00-ին Ազատության հրապարակում կմեկնարկի համապետական «Գիտության շաբաթ. Հայաստան 2025» միջոցառումը։ Այն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը, ամեն օր՝ 15:00-21:00 ժամերին՝ «Զարգացնել գիտությամբ» կարգախոսով։ Լիլիթ Մարգարյան, +374 (94) 87 83 00:

Ժամը 19:30-ին Մատենադարանի գիտական մասնաշենքի «Հրաչյա Թամրազյան» դահլիճում Թարգմանիչների միջազգային օրվա առթիվ տեղի կունենա պանելային քննարկում. «Թարգմանիչներ՝ վստահելի ձայներ հարափոփոխ աշխարհում» խորագրով։ Պանելային քննարկմանը կմասնակցեն Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Դավիթ Խաչատուրյանը և Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիայի անդամ թարգմանիչներ. Արտաշես Էմինը և Լիլիթ Սիմոնյանը։ +374 77731362։

Մշակույթ

Ժամը 19:00-ին Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում (Աբովյան 13) կբացվի ԹՈՒՄՈ ակադեմիայի գրաֆիկ դիզայնի փորձագետ-դասընթացավար, արվեստագետ, Newmag հրատարակչության գլխավոր դիզայներ Էդիկ Պողոսյանի՝ «Ներկատարյալ» խորագրով անհատական ցուցահանդեսը, որը ներկայացնում է նրա ստեղծագործական ուղու 30 տարիների ընտրանին՝ գրաֆիկ դիզայնի և նկարազարդումների ոլորտում։ newmag.am, +374 93 316688:

Ժամը 19:30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Արմենիա» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է վայելելու Մոդեստ Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» հայտնի ստեղծագործությունը և Շումանի դաշնամուրի կոնցերտը՝ դաշնակահար և դիրիժոր Էպիֆանիո Կոմիսի կատարմամբ։+374 93 51 71 12:

Հայերեն Русский