Փաշինյանը և Գուտերեշն անդրադարձել են 2026-ի հոկտեմբերին ՀՀ-ում կայանալիք COP17-ի կազմակերպման ուղղությամբ համագործակցությանը
1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները կարևորել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի Հարավային Կովկասում կայունության ապահովմանն ու համագործակցության խթանմանը:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17 – խմբ.) կազմակերպմանը և այդ ուղղությամբ համագործակցությանը վերաբերող հարցերի:
Նշվում է, որ մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: