Սեպտեմբերի 29-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

29 սեպտեմբեր,  2025            

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանի, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման վարչության պետ Սվետլանա Գրիգորյանի ասուլիսը։ Թեմա. իմունականխարգելում. պաշտպանություն վարակիչ հիվանդություններից։

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի, «Արենի փառատոն» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Նունե Մանուկյանի, Արենիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գևորգ Սիմոնյանի ասուլիսը։ Թեմա. «Արենի գինու փառատոն». սպասվող միջոցառումներն ու առաջիկա ծրագրերը։

Ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում (Մարշալ Բաղրամյան 24/4, 11-րդ հարկ) տեղի կունենա միջոցառում, որի շրջանակներում գիտական գրականություն կնվիրաբերվի ՀՀ մարզային բուհերին։ Միջոցառմանը հրավիրված են մասնակցելու գիտնականներ, համալսարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև կրթության և գիտության համակարգի այլ շահառուներ։ 

Ժամը 16:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում Հայաստանի կինոյի հիմնադրամը և Հայաստանի ազգային փոստային օպերատորը՝ «Հայփոստ» ընկերությունը հրավիրում են լուսաբանելու «Հայփոստ» ընկերության կողմից թողարկված՝ «Մեծանուն հայեր. Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված 1 նամականիշով գեղաթերթիկի մարման պաշտոնական արարողությունը: 2025 թվականին լրանում է հայ կինոյի վարպետներից մեկի՝ կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր և սցենարիստ Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակը։ Մարման արարողությանը կմասնակցեն՝ ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, Հ.Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գեղ.ղեկավար, Հենրիկ Մալյանի դուստր՝ Նարինե Մալյանը: Արարողությանը կհաջորդի «Կեղծ լրտեսը» կարճամետրաժ ֆիլմի փակ ցուցադրությունը։ Փակ ցուցադրությանը ներկա կլինեն պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 18:30-ին Սարյանի անվան փողոցի՝ դեպի կոմպոզիտորների միություն տանող աստիճանների մոտ տեղի կունենա «Սարյանի աստիճանների» բացման փոքրիկ արարողություն, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես կգան՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը, «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը, «Մանե Թայլս» ընկերության գործադիր տնօրեն Անժելա Մանուկյանը: Պաշտոնական մասից հետո սպասվում է երաժշտական անակնկալ: Ավարտվել են Սարյանի անվան փողոցի՝ դեպի կոմպոզիտորների միություն տանող աստիճանների և հարակից տարածքի բարեկարգման և վերափոխման աշխատանքները: Նախագիծն իրականացվել է Կենտրոն վարչական շրջանի, «Կերոն» զարգացման հիմնադրամի և «Մանե Թայլս» ընկերության համագործակցությամբ: «Մանե Թայլս» ընկերությունը 1620 ամբողջությամբ ձեռքով պատրաստված կավե սալիկներով ստեղծել է Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավի վերարտադրությունը:

Մշակույթ

Ժամը 19:00-ին Հայաստանի կինոգործիչների միության մեծ դահլիճում «Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում՝ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան աջակցությամբ և Հայ-բրիտանական գործարարության պալատի հետ համագործակցությամբ տեղի կունենա ֆիլմի հատուկ ցուցադրություն՝ Դեյվիդ Աթենբորոյի «Օվկիանոսը»։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հանրային հաղորդակցության թիմ, 37498-509-939։

Հայերեն Русский

Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT

Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է

Սանդուն հայտարարել է, որ Մոլդովայի կառավարությունը պետք է երկիրը հաջողությամբ առաջնորդի դեպի ԵՄ. Moldpres

ՀՀ վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը

Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինելու կարգը կորոշի Կառավարությունը. Գեղամ Նազարյան

ՀՊՏՀ-ում ներկայացվեցին «Էրազմուս+» ծրագրի 2025 թվականի մրցույթի արդյունքում ընտրված նախագծերը

2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ

Իրանի հոգևոր առաջնորդի հրաժեշտի պաշտոնական արարողությունը․ ներկա է վարչապետ Փաշինյանը

Բուլղարիայում պեղումների ժամանակ հայտնաբերվել է հազվագյուտ բժշկական գործիք. BTA

Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը