Սեպտեմբերի 28-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

28 Սեպտեմբերի. 2025 

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին Հնդկաստանի դեսպանության մոտից կմեկնարկի 5 կմ վազքի մարաթոն՝ Հնդկաստանի վարչապետի ինչ-որ արշավի շրջանակում: Կմասնակցի ԿԳՄՍ նոր փոխնախարար՝ սպորտի ոլորտը համակարգող Հասմիկ Ավագյանը: 

Ժամը 18:00-ին Խարբերդի մասնագիտացված մանկատան այգու տարածքում՝ «Ճախրուկ» միջազգային ներառական 5-րդ հոբելյանական փառատոնի շրջանակում կկայանա փառատոնի համերգը։ Փառատոնի մասնակիցները տաղավարներում կցուցադրեն նաև իրենց ձեռագործ աշխատանքները։ Համերգին ներկա կլինի ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ՀՀ ԿԳՄՍՆ

Մշակույթ

Ժամը 12:00-ին Ս.Շահումյանի արձանի տարածքից «Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում կմեկնարկի «Կենդանիների դիմակահանդես-շքերթը», որը փառատոնի ամենավառ, դիտարժան և գունազարդ հատվածն է։ Շուրջ 400 երեխաները՝ կենդանիների կերպարներով կշջեն Երևանի փողոցներով հասնելով Ազատության հրապարակ, որտեղ ժյուրիի անդամները կհանդիպեն և կուսումնասիրեն մասնակից խմբերի աշխատանքները։ Շքերթի երթուղին՝ Հանրապետության հրապարակ-Աբովյան փողոց- Հյուսիսային պողոտա-Ազատության հրապարակ։ Ազատության հրապարակը կլինի վերջին կանգառը, որտեղ տեղի կունենա մինչև 30 րոպե տևողությամբ համերգային ելույթ, որով միջոցառումը կամփոփվի։ Միջոցառման նախատեսված ավարտը՝ ժամը 15:00-ին։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հանրային հաղորդակցության թիմ, 37498-509-939։

Սպորտ

Ժամը 13:00-ին Վանաձորի քաղաքային մարզադաշտում կկայանա Ռոման Բերեզովսկու մրցանակի ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչը, որը կազմակերպվել է Հայաստանում Ռուսական տան, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և «Բարության ուղի» ՀԿ-ի կողմից։ Ժամը 13:00-ին՝ մրցանակաբաշխություն: Ֆուտբոլային աստղեր Սարգիս Հովհաննիսյանը և Դմիտրի Լոսկովը (Լոկոմոտիվ ակումբ) ներկա կլինեն փակման արարողությանը։ Ռոման Բերեզովսկին նույնպես ներկա կլինի՝ հանձնելով «Լավագույն դարպասապահ»-ի համար հատուկ մրցանակը։ Հրավիրված են նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան, տեղական իշխանությունների, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, հովանավորների և այլ պատվավոր հյուրերի ներկայացուցիչներ։

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը