Իրան

Իրանի նախագահը մերժել է ԱՄՆ առաջարկը հարստացված ուրանը հանձնելու մասին

1 րոպեի ընթերցում

Իրանի նախագահը մերժել է ԱՄՆ առաջարկը հարստացված ուրանը հանձնելու մասին

ԱՄՆ-ն առաջարկել է երեք ամսով հետաձգել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնումը Իրանի նկատմամբ, բայց դրա դիմաց պահանջել է ամբողջ հարստացված ուրանի փոխանցումը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ նշելով, որ նման պայմանը բացարձակ անընդունելի է։

«Ամերիկացիները ցանկանում են, որ մենք հանձնենք մեր ամբողջ հարստացված ուրանը, իսկ փոխարենը նրանք ընդամենը երեք ամիս ժամանակ կտան։ Դա մեզ համար անընդունելի է»,-ասել է Փեզեշքիանը։

Նրա խոսքով՝ հնարավոր է, որ մի քանի ամիս անց Վաշինգտոնը կրկին փորձի կիրառել արագ արձագանքման մեխանիզմը, որը նախատեսում է ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնումը Իրանի դեմ, և նոր պահանջներ դնի։

«Եթե պետք է ընտրել՝ ընդունել անընդունելի պայմանները, թե դիմակայել snapback-ին, ապա ավելի լավ է երկրորդը»,-նշել է Իրանի նախագահը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում