Փարաքար համայնքի ղեկավարի սպանության գործով ձերբակալվածի մոտ հայտնաբերվել են հանցանքի հետքեր

3 րոպեի ընթերցում

Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանության գործով ձերբակալված անձի շինությունում հայտնաբերվել են հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակ, ձեռնոցներ, կոշիկներ, բաճկոն և գիշերային տեսանելիության սարք, որոնք նա փորձել է այրման եղանակով ոչնչացնել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված անհետաձգելի գործողությունների արդյունքում ձերբակալվածին պատկանող շինությունում հայտնաբերվել են Քրեական օրենսգրքով արգելված՝ արարքին վերջինիս առնչությունը հաստատող բացահայտ հետքեր, այդ թվում՝ հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակը, ձեռնոցները, կոշիկները, բաճկոնը, գիշերային տեսանելիության սարքը, որոնք վերջինս փորձել է այրման եղանակով ոչնչացնել:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են բազմաթիվ ապացուցողական և վարութային գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, այդ թվում՝ հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Քննչական կոմիտեն հավաստիացնում է, որ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն ամբողջությամբ տիրապետում են օպերատիվ իրավիճակին, իսկ նախաքննական մարմինը Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկելու է անհրաժեշտ միջոցներ՝ քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը կենսագործելու, ինչպես նաև նախաքննության համակողմանիությունն ապահովելու ուղղությամբ:

«Հաշվի առնելով քրեական վարույթի հանրային հնչեղությունը՝ Քննչական կոմիտեն քննության արդյունքների վերաբերյալ օրենքով նախատեսված թույլատրելիության սահմաններում պարբերաբար հանդես կգա հաղորդագրությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Սեպտեմբերի 23-ին Մերձավանում զինված հարձակման հետևանքով սպանվել էին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Գնդակահարության հետևանքով վիրավորվել էր նաև Արծրուն Գալստյանը։  

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Վալոդյա Գրիգորյանի և ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանության մեջ կասկածվող անձը հայտնաբերվել է։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ նա փետրվարին սպանված 29-ամյա Գրիգոր Օհանյանի եղբայրն է՝ Նարեկ Օհանյանը։ Վերջինս Մերձավանի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է։ 

Հայերեն English Русский

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է LuLu Group International խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչների հետ

Պորտաբույծների այդ համակարգը պետք է արմատախիլ արվի. Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին

Մոլդովայի վարչապետը հանդիպել է Մոլդովայում ԵԱՀԿ առաքելության նոր ղեկավարի հետ. Moldpres

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանում Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերի դեմ

Մեծ Բրիտանիան կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները

Հայաստան ներմուծվող և Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող մի շարք ապրանքախմբերի համար գործում է դրոշմավորման փոխճանաչելիության հատուկ կարգ. ՊԵԿ

Սոֆիայում անցկացվում է Հաշվողական լեզվաբանության 7-րդ միջազգային գիտաժողովը. BTA